Драка на площади Агарака: есть жертвыPastinfo.am-ը գրում է.

Նախօրեին Արտաշատի խճուղու թիվ 26 տան բակում քաղաքացիների և ՀԷՑ-ի աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 54-ամյա տղամարդը հայտարարել է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ի երեք աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` հարվածելով դեմքին:
 
Պարզվում է, որ «ՀԷՑ»-ի աշխատակիցների կողմից նշված հասցեում տեղադրված էլ.հաշվիչ սարքի ստուգման աշխատանքների ժամանակ տղամարդը դիտավորյալ վնասել է հաշվիչ սարքի արկղը, և իր եղբոր հետ ծեծի ենթարկել «ՀԷՑ»-ի 4 աշխատակցի:
 
Մեր տեղեկություններով` 54-ամյա տղամարդը «ստորին շրթունքի սալջարդ պատռված վերքով, ճակատային շրջանի այտուցվածություն» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել