Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերին, մասնավորապես նշեց, թե յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնաթող նախագահ կամ Հայաստանի քաղաքացի ինքն է որոշում առաջադրվել-չառաջադրվել՝ իր թիմի հետ խորհրդակցելով։

«Բայց ես չեմ ուզում դրա վրա ծանրանալ։ Պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել իմ այն միտքը, որ ասել եմ ամիսներ առաջ՝․անկախ նրանից՝ ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար: Հանրապետականը եւ գործող նախագահը աշխատել են այս տարիների ընթացքում շատ ազնիվ, շատ արդար, շատ թափանցիկ եւ ամենակարեւորը՝ գնացել են երկխոսության ու համերաշխության ճանապարհով», - մեկնաբանեց ՀՀԿ խոսնակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել