Անչափ հետաքրքիր է վայելել ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնության պտուղները, միասին տեսնել ավելի վաղ թաքուն շփվող ՀՀԿ-ականներին ու ՀՅԴ-ականներին: Մի տեսակ զույգ աղունիկների են նմանվել, որոնց կարելի է ժամերով նայել ու հիանալ:

ՀՀԿ-ականներն էլ քթների տակ անընդհատ երգում են՝ մեր հին ընկերը դաշնակցությունն է, իսկ դաշնակցականները շարունակ հիշեցնում. ասում էինք չէ՞, որ հին ընկերները չեն դավաճանում, իսկապես որ սկզբունքային են դաշնակները, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ. ինչպես հեռացան կոալիցիայից, այնպես էլ մի գեղեցիկ օր վերադարձան այդքան հարազատ դարձած կերակրատաշտի ափամերձ հատվածներ:

Այստեղ պետք է ըստ արժանվույն գնահատել նաև ՀՀԿ-ականների մեծահոգությունը, իսկապես որ ՀՀԿ-ականները մեծ սիրտ ունեն, դաշնակների հետ կիսում են այն, ինչ «ախպերը ախպոր հետ չէր կիսի»:
ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կողքից նայում ու տխրում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել