Այնուամենայնիվ, ի՞նչ էր Սիրիայում գործող զորախմբի կրճատման որոշումը․ Պուտինի հերթական քայլ ձիո՞վ, թե՞ խայտառակ ու անփառունակ նահանջ, որին հետևելու է կապիտուլյացիա։

Ընդհանրապես, տեղեկատվական պատերազմների ժամանակ, կա մի աքսիոմատիկ իրականություն․ ներգրավված կողմերից ոչ մեկ չի ասում մաքուր ճշմարտություն ու որպես կանոն, ոչ մեկ չի ասում միայն բացարձակ սուտ։

Եթե լսենք ռուսական ու պռոռուսական մեդիաները, ապա սժսա Պուտինի հերթական փառահեղ հաղթանակն էր, միջոց՝ պատերազմի մեջ ավելի խորը մխրճվելուց խուսափելու, արևմուտքին շոկահար անելու հմուտ հնարք և այլն։

Եթե լսենք արևմտյան, հակառուսական, ռուսաստանյան, բայց հակառուսական ու նույնիսկ մառազմի աստիճանի հասած ուկրաինական ռեսուրսներին, ապա սա Ռուսաստանի կողմից պարտությունն ընդունել է, կոնստրուկտիվ քայլ էր, խայտառակ նահանջ էր, կապիտուլյացիա էր և այլն։

Գործնականում, այս ամենի մի մասը ճիշտ է, իսկ մի մասը՝ մառազմ։ Երկուստեք։ Պետք է հասկանալ հետևյալը․

- Ռուսաստանը դուրս չի բերում իր ողջ զորքերը, այլ կրճատում է դրանց թիվը։ Շարունակելու են գործել բազաները ու դրանց անվտանգությունն ու ֆունկցիոնալությունն ապահովող ստորաբաժանումներն ու ենթակառուցվածքները, իսկ օդուժն ըստ անհրաժեշտության շարունակելու է հարվածներ հասցնել։ Այսքանն արդեն իսկ բավական է, որպեսզի հանգիստ ասել, որ ոչ մի խայտառակ նահանջ ու առավել ևս կապիտուլյացիա չկա։

- Մի կողմից, ռուսներն իհարկե պնդում են, որ Պուտինը դեռ էն գլխից էր ասել, որ մինչև հունվար-փետրվար են նախատեսում ակտիվ գործողություններ, բայց եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի կենացները քաղցրանում էին ու մի պահ անգամ պատրաստվում էին Իրաքում էլ ինչ որ գործողություններ անել, բայց ամերիկացիները դեմներն առան։ Ավելին, ակնհայտ է, որ Ռուսաստանը ավելի մեծ դերակատարության էր հավակնում հենց Սիրիայում, բայց հանդիպեց միանգամից բազմակողմ հակազդեցության։ Այնպես որ, միամիտ կլինի սա ամբողջական ու փառահեղ հաղթանակ համարել, ինչպես ռուսներն են փորձում մատուցել։

Գործնականում, ըստ իս, իրավիճակը հետևյալում է․ ինչ-ինչ պայմանների դիմաց, ռուսները որոշել են որոշակի զիջումների գնալ, այդ թվում նաև իրենց ռազմական ներկայության մասշտաբների ու էքսպանսիոնիստական նկրտումների հաշվին։ չի բացառվում, որ աամերիկացիների հետ պայմանավորվել են, որ ասսենք նավթի գների բարձրացման դիմաց, թույլ կտան, որ ԻՊ-ի նկատմամբ ջախջախիչ հարվածը հասցնեն հենց ամերիկացիները, որ նրանք էլ իրենց բաժին փառքի դափնիները ստանան այս հակամարտությունում։

Ի վերջո, սա դեռ Սիրիայի հակամարտության վերջը չէ, այլ ընդհամենը դրա հերթական շրջափուլը ու այդ համատեքստում շատ բարդ, շատ դանդաղ, բայց նկատվում է գերտերությունների փոխգործակցություն, որն անհնար է առանց որոշակի զիջումների ու փոխադարձ շահհերի բախումների։ Սառը պատերազմի ժամանակ լ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը ինչ որ կետերում անուղղակի բախվում էին իրար հետ, բայց միշտ ինչ որ հաշտության եզրեր գտնում էին ու անցնում էին մյուս կետերին։ Հիմա նմանօրինակ մի բան ենք տեսնում, որը պետք է ոչ գերարժևորել, ոչ էլ թերագնահատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել