Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի հաշվետվությունը ԱԺ-ում աբսուրդի թատրոնի պես մի բան է: Հանձնաժողովի նախագահը իրականում հաշվետվություն է ներկայացնում ոչ թե օրենսդիրներին, այլ իր պոտենցիալ «կլիենտներին»:

Ինչո՞ւ: Որովհետև «կռուգոմ» գործարար են կամ վատագույն դեպքում իրենց չկայացած լոբիստները: Հիմա իմաստը որն է Շաբոյանին բերելն ու «օբշյակ հանելը»: Գրավոր հաշվետվություն ուզեք, ձեր «պտիչկեն» դրեք ու մեր գլուխն էլ հանգիստ թողեք:

Շաբոյանը մեկ է՝ նոր բան չի ասելու, շատ շատ այս առիթը գործարարներն օգտագործեն «մուռը» հանելու կամ շնորհակալությունը հայտնելու համար: Դա էլ՝ սովորական քաղաքացու համար ոչ տաք է, ոչ էլ սառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել