ԱԺ նստաշրջանները բարդակի են վերածել, բայց սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ մարդիկ զավզակություններով են զբաղված կամ թեժ քննարկումներ են գնում, այլ նրա համար, որ խորհրդարանակների մեծ մասը կամ նիստից բացակայում է կամ է ներկա է միայն ֆիզիկապես:

Իհարկե որևէ մեկի համար նորություն չէ, որ ԱԺ-ում հավաքվում են մարդիկ, որոնց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ ԱԺ-ի իրական ֆունկցիայի մասին, նրանց համար ԱԺ-ն բացառապես ստատուս ապահովելու, «պրեստիժնի» գործ ունենալու ու գլուխ գովելի տեղ է, իսկ թե ինչ քննարկումներ կլինեն, ինչ օրենքներ կընդունվեն քչերին է հետաքրքիր:

2017-ի ընտրություններն առջևում են, բան չի մնացել, սակայն մեծ չէ հույսը, որ 2017-ին կունենանք «տյունինգ» արված խորհրդարան, որտեղ վերջապես կգան մարդիկ, ովքեր առաջ կգցեն ոչ թե իրենց անձնական բիզնեսները, այլ պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել