ԱՄՆ-ը տարիներ շարունակ դարձել է մի ուրույն Բաբելոնյան աշտարակ՝ տարբեր քաղաքակրթությունների, ռասսաների, ազգերի, շահերի, արժեքների երկիր: Առանց քրիստոնեական արժեքների, առանց ազգային առանձնահատկության…Դարձավ կոնգլոմերատ, անհասկանալի խառնաշփոթ…
Հիմա էլ Եվրոպան իր հերթին դարձավ Սոդոմ-Գոմոր…Այլասերությունների վրա աչք փակելով, դարձավ անգլոսաքսերի՝ ԱՄՆ-ի կամակատար, աստիճանաբար կորցնելով իր դեմքը, երբեմնի եվրոպական արժեքները, վերածվելով կրկին խառնարանի…
Այդ ամենին իհարկե առավել կնպաստի միգրանտ մահմեդականների <<բուծումը, խաչասերումը>>…Կկատարվի, եթե արդեն չի կատարվել, այն ինչ սպասվում էր՝ Եվրոպան էլ կվերածվի ազգերի, կրոնների, բարոյական այլասերված, անհասկանալի կոնգլոմերատի, խառնամբոխի…Այդպես ավելի հեշտ է կառավարել, երբ չկան ավանդույթներ, սրբություններ, հավատք ու ազգային բարոյական նորմեր և նկարագիր…
Բազմադեմ քեռի Սեմը հիմա էլ փորձում է Սիրիայում տեղի ունեցածը ներկայացնել որպես ցեղասպանություն, չգիտես ինչու հիշելով այդ տարածաշրջանի քրիստոնյաներին, մոռանալով անցյալ դարեսկզբի ցեղասպանությունը՝ հայկական Մեծ Եղեռնը…Շատ <<սկզբունքային ու արդար են>>, խոսք չկա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել