Իսկ Դուք գիտե՞ք 

Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, չամիչով ու բրնձով փլավը, ձուկը, գինին: Ի՞նչ են խորհրդանշում այս կերակուրները:
Այդ կերակուրներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ձուն խորհրդանիշն է աշխարհի, և այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:
Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին: Չամիչը հոգևորականներն են, բրինձը՝ հավատացյալները: Չամիչը ճշմարիտ կյանքով ապրող քրիստոնյաներն են, ովքեր համ ու հոտ են տալիս իրենց շրջապատին, այսինքն՝ բրնձին՝ քաղցրացնելով նրա համը:
Գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին: Մենք հավատում ենք, որ երբ պատարագի ժամանակ քահանան օրհնում է հացն ու գինին, դա ճշմարտապես վերափոխվում է Քրիստոսի մարմնին ու արյանը:
Ինչ վերաբերում է ձկանը, նրա մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձև է: Իսկ երկրորդը՝ ձուկը համարվում է համր կենդանի: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել