Խոյ

Ձեր նպատակասլացության համար դուք կունենաք շատ հաջողություններ: Շատ ազդեցիկ մարդիկ հնարավոր է օգնություն առաջարկեն քեզ: Անձնական հարաբերություններում հնարավոր են փոփոխություններ:

Ցուլ

Բարենպաստ օր է նոր գործարքներ կնքելու համար: Ձեր ինտուիցիայի շնորհիվ կարող եք հասնել հաջողության: Օգնություն կստանաք այն մարդու կողմից, ումից չէիք սպասում:

Երկվորյակ

Այն աշխատանքը, որը դու համարում էիր հեշտ, այն կդժվարանա: Բայց բարենպաստ օր է ռոմանտիկ հանդիպումների, նոր ծանոթությունների: Երկվորյակներին այսօր կհաջողվի անձնական տարաձայնությունները հարթել:

Խեցգետին

Դուք շատ ուշադիր եք ամեն մի հարցի նկատմամբ, դրա համար էլ դուք շատ հազվադեպ եք սխալվում: Աստղերը զգուշացնում են, որ զգույշ լինեք, քանի որ օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինչ-որ մեկը օգտվի ձեր վստահությունից: Անբարենպաստ օր է ճանապարհորդության համար:

Առյուծ

Դուք զբաղվում եք ձեզ համար ոչ հաճելի գործով, սակայն մտածելով, որ դրանից դուք օգուտ ունեք, կարողանում եք դուրս գալ դժվարություններից: Հիանալի օր է անձնական հարցերի կարգավորման համար, կարող եք համատեղ կյանք սկսել սիրելիիդ հետ:

Կույս

Իրադարձություններով լի օր են կանխատեսում աստղերը Կույսերի համար: Այսօր դուք ձեր հասցեին կլսեք բազմաթիվ քննադատություններ,սակայն դա ձեզ չի հուզի: Աստղերը խորհուրդ են տալիս, որ մտածեք նոր ծրագրերի մասին, որոնք  անպայման կիրականանան, բայց շատ ուշ:

Կշեռք

Պետք չէ ընկնել երազանքների գիրկը եւ այդպես ապրել. արդեն ժամանակն է, որ կյանքին ռեալ աչքերով նայեք: Այսօր հնարավոր է անձնական եւ ընտանեկան բնույթի տարաձայնություններ ունենաք:

Կարիճ

Հիանալի օր է ստեղծագործական աշխատանքի համար: Դուք անզգույշ եք, այնուամենայնիվ, կկարողանաք խույս տալ խնդիրներից: Չի բացառվում՝ գործնական հաջողությունների հասնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է հարազատների հետ հանդիպման համար:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է նոր ծանոթության ու ճանապարհորդության համար: Անձնական հարաբերություններում սպասվում են փոփոխություններ: Ձեր ընկերների կողմից հնարավոր է առաջարկություններ ստանաք:

Այծեղջուր

Սովորական օր են կանխատեսում աստղերը Այծեղջյուրների համար: Բայց աստղերը խորհորդ են տալիս չնախատեսված գնումներից խուսափել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վնասվածքներ ունենաք:

Ջրհոս

Այսօր հնարավոր է իրականանան ձեր նպատակները: Ձեր գաղափարները զարմացնում են ձեր հարազատներին: Այսօր հնարավոր է, որ ստանաք անակնկալ նվերներ:

Ձկներ

Ուրախ օր են կանխատեսում աստղերը Ձկների համար:  Հնարավորություն կունենաք հոգ տանել նրա մասին, որը թանկ է ձեզ համար: Հրաշալի օր է երեխաների հետ շփման համար: Երեկոյան կարող եք գնումներ կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել