Մի օր դու կհասկանաս, որ կան մարդիկ,ովքեր երբեք չեն դավաճանում... բայց դա հասկանալու համար պետք է շատ դավաճանությունների  միջով անցնել:

Մի օր դու կհասկանաս, որ արտաքին փայլը ոչինչ է ներքին գեղեցկության համեմատ: Որովհետև այն, ինչ դրսում է մինչև առաջին անձրևն է: Իսկ ներքինը վառվում ու փայլում է  միշտ: Անգամ, եթե ամեն ինչ հանգել է, բոցկլտացող մի կայծ կմնա: Պետք է միայն մի նուրբ քամի, և այն նորից կբոցավառվի ու կտաքացնի քեզ:

Մի օր դու կհասկանաս, որ տարատեսակ ֆորումներն ու աֆորիզմները, որոնց դու ամեն օր հանդիպում ես, դատարկ են, թեկուզ և գեղեցիկ են հնչում: Դատարկ են, որովհետև  ընդամենը բառերի կույտ են: Կարևոր են միայն այն ճշմարտությունները, որոնց դու ինքդ կհանգես:

Մի օր դու կհասկանաս, որ բարությունը, նրբությունն ու հոգատարությունը ոչ թե թուլության, այլ  ներքին ուժի արտահայտումն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել