Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ իշխանությունը չպիտի թույլ տար, որ մարտի 1-ի դեպքերը տեղի ունենային: Ինչ խոսք, այս թեմայի մասին երկար կարելի է գրել, բայց որ այս մասին խոսում է նույն ինքը Օսկանյանը, ով մարտի 1-ի օրերին բառիս բուն իմաստով կապիկությամբ էր զբաղված ու փորձում էր «սվաղել» իշխանությունների կինոն, արդեն զարմանալի է:

Օսկանյանը հետաքրքիր քաղաքական գիծ է որդեգրել. իրեն մաքսիմալ հեռացնել իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ձախողումներից և մաքսիմալ դիվիդիտներ քաղել իր պաշտոնավարության ընթացքում տեղի ունեցած կամ «նկարված» քիչ թե շատ դրական արդյունքներից:

Մյուս կողմից պարզ է, որ Օսկանյանը նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհին փորձում է «ճակատից մաքրել արյունը» ու նոր գործընթացներին մոտենալ սպիտակ ձեռնոցով, սակայն հասարակությունը թույլ չի տա այսպես հեշտորեն «մարսել» մարտի 1-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել