Այսօր տեղի էր ունենում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի ծրագրի քննարկումը: Վերջինիս ժամանակ ԲՀԿ ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել էր, որ Կառավարությունը ռեֆորմ չի կարողանում կատարել, բարեփախիչ կառավարություն չէ ու դրա չարած գործերը տարածվում է նաև ՀԾԿՀ-ի վրա:

Բնական է, որ կան քաղաքական գործիչներ, ովքեր դժգոհ են գործադիրի գործելաոճից, բայց հետաքրքրական է այն, որ հանդիմանող խոսքով հանդես է գալիս մի պատգամավոր, ով վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այդ նույն կառավարությունից պաշտոն էր խնդրում: Կարելի է ասել առիթը բաց չէր թողում պաշտոն մուրալու գործադիրից: Ինչպես երևում է, ուզածին չի կարողացել հասնել ու ստիպված բռնել է հանդիմանողի դերը:

Ցավալին այն է, որ մեր այսպես կոչված ընդդիմության մեծ մասը հենց այս պրինցիպով էլ շարժվում է, խնդրում է պաշտոն ու գովաբանում իշխողին, սակայն բացասական պատասխան լսելուց հետո, դառնում է ռադիկալ ընդդիմադիր: Դե բնականաբար ռադիկալությունն էլ պահպանվում է մինչև նոր թափուր հաստիքի ի հայտ գալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել