Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանն հայ աստղերից շատերի համար հանդիսանում է նմանակման օբյեկտ: Քիմին նմանակում են սանրվածքների,  հագուստի ընտրության հարցում, և անգամ ազատ  արարքների ու պահվածքի հարցում: Բայց շատ հաճախ այդ նմանակումը լավ չի ստացվում:

Ահա, օրինակ երեկ Նազենի Հովհաննիսյանը «The Band»-ի համերգ- շնորհանդեսին ներկայացել էր շատ համարձակ զգեստով, որից մի քանի ամիս առաջ հագել էր Քիմը:

Բայց...սիրելի Նազենի,  Քիմն այդ զգեստը հագնում է առանց կրծկալի, կամ  գոնե  սիլիկոնե բարձիկներով, որոնք նախատեսված են հատուկ  առանց կրծկալ հագուստ կրելու համար, ոչ թե զգեստի տակից այդքան կոպտորեն երևացող, ու ճչացող գույնի ներքնազգեստ են «խցկում»:

Կամ էլ, ավելի էժան տարբերակ կա, որի մասին ևս Քիմը խոսել և Ինստագրամի իր էջում նույնիսկ ցույց էր տվել,թե  ինչպես հասարակ սկոտչի օգնությամբ հանգիստ բաց դեկոլտեով զգեստներ կրել :)

Նազենիի լուսանկարները` Bravo.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել