Ռուսաստանի վիճակը հիմա նույնիսկ ավելի վատ է, քան 1941 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ «սիբիրյան դիվիզիաներից» ձեն-ձուն չկա։ Ու որքան էլ սա այլաբանորեն գրված լինի, բայց չկա ոչ մի չափազանցություն այն պնդման մեջ, որ Ռուսաստանի վիճակն այժմ ավելի վատ է, քան այն ժամանակ, երբ նացիստներին Մոսկվայից մի քանի տասնյակ կիլոմետրեր էին բաժանում։

Ի վերջո, վաղուց արդեն հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից իշխանության եկած «լիբերալ» ու «ժողովրդավարկան» ուժերը նախկին խորհրդային հանրապետություններում ավելի սարսափելի ավիրեցին տնտեսություններն ու ավելի խորտակիչ հարված հասցրեցին երկրների դեմոգրաֆիական պատկերին, քան դա կարողացավ անել Հիտլերը՝ ողջջ պատերազմի ընթացքում։ Չեմ չափազանցեցնում, դա իրոք այդպես է։

Պարզապես գիտե՞ք ինչում է տարբերությունը 1941 թվին նացիստների հետ կռիվ տվող Սովետի ու 2016 թվին Արևմուտքի դեմ համեստորեն ապստամբած Ռուսաստանի միջև։ 1941 թվին, ինչպես նաև հիմա, կար մեծ ազգային մոբիլիզացիա ու պատրաստակամություն դիմակայելու թշնամուն՝ ներքին ու արտաքին, բայց 1941 թվին ժողովրդական պատրաստակամությանը գումարվում ու դրա արդյյունավետությունը բազմապատկում էր նաև պետական համակարգը, ով մարտի մեջ նետելով սիբիրց բերված թարմ դիվիզիաները ու վերագործարկելով ռեկորդային կարճ ժամանակահատվածում սիբիր էվակուացված գործարանները, կարողացավ սկզբում կանգնեցնել, հետո հետ շպրտել թշնամուն ու ի վերջո փառահեղ հաղթանակ տանել իր բոլոր ախոյանների նկատմամբ։

Իսկ ո՞ւր են այսօրվա Ռուսաստանի Պանֆիլովյան ու սիբիրյան դիվիզիաները։ Արդյո՞ք պետական ապպարատն արդյունավետ է ու հենվում է ժողովրդական զարթոնքի վրա ու էլ չխոսեմ այն բազմապատկելու մասին․․․ Ինչ որ ամոթխած շարժումներ կան ռուսական վերնախավի մի մասի կողմից, բայց հիմա հիմնականում ապուշություններով են զբաղված գլոբալ հարցերում ու վիճակը միայն ավելի են բարդացնում։ Այ մինչև չլինի բեկում այս դինամիկայում, Ռուսաստանին ու Ռուսաստանի հետ մեզ, ոչ մի լավ բան չի սպասում։ Պուտինն իհարկե լուրջ դեմք ա ու իրոք ունի ժողովրդի գերակշիռ մեծամասնության աջակցությունը չի, բայց մի Պուտինով դեռ գարուն չի գա ու ռուսական պետություն ասվածը իրականում երբեք չի կարող արդյունավետ կառավարվել միայն մեկ մարդու կողմից՝ լինի դա Պուտին, Ստալին, թե Սպայդռմեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել