1. Միշտ պետք է պահպանել հավատարմությունը: Հավատարմությունը խոսքերի, մարդկանց հանդեպ: Պետք է լինել այն մարդկանցից, որոնք չեն դավաճանում:

2. Հոգ տարեք այն մարդկանց մասին, որոնց հետ հանդիպումից հետո ձեր հոգու մեջ ինչ-որ երջանիկ ու պայծառ բան է լուսավորվում:

3. Մի դատեք մարդկանց, մի նախանձեք: Յուրաքանչյուրը ունի իր ճանապարհը, և յուրաքանչյուրը ունի մեկ կյանք:

4. Մի վիրավորեք այն մարդկանց, որոնք ձեզ սիրում են, քանի որ նրանք անպաշտպան են ձեր հանդեպ սիրո համար:

5. Անտարբերությունը կանանց դարձնում է նյարդային, իսկ խնամքը նրանց նուրբ է դարձնում: Ամեն տղամարդ ունի այն, ինչին որ արժանի է:

6. Ամենաանկեղծ խոսքերը մարդիկ ասում են այն դեպքում, երբ նրանք խեղդվում են առատությունից, և արցունքները հորդառատ հոսում են աչքերից:

7. Լավագույն ընկերը նա է, ով, նայելով քո աչքերին, կարտահայտի այն ամենը, ինչը ձեր մեջ դուր չի գալիս: Եվ բոլորին կպատմի, որ դուք հիասքանչ մարդ եք:

8. Գրեթե բոլոր մարդիկ մեզ դատում են ըստ մեր արտաքին տեսքի: Եվ միայն մատների վրա հաշված մարդիկ են մեզ դատում ըստ մեր հոգևոր հատկանիշների:

9. Որպես կանոն` առավել ուժեղ են լուռ և հանգիստ մարդիկ:

10. Պահպանեք ձեր մեջ մարդուն:

11. Անկեղծ ընկերություն կարող է լինել միայն այն մարդկանց մոտ, ովքեր կարող են միմյանց ներել փոքր սխալները:

12. Ժամանակը մի ճանապարհ է, որով տիեզերքը ստուգում է մեր երազանքները թե ինչքանով են անկեղծ: Թերևս այդ է պատճառը, որ մենք գրեթե ոչինչ միանգամից չենք ստանում:

13. Նախօրոք ոչինչից մի տխրեք և մի ուրախացեք այն բանի համար, որը դեռ չի կատարվել:

14. Ժպիտի համար արցունքով ենք վճարում, ուրախության համար տխրությամբ, հավատի համար հուսահատությամբ, իսկ սիրո համար միայնակությամբ: Կյանքն ունի իր գինը:

15. Շատ կարևոր է գտնել այն մարդուն, որը այս կյանքին նայում է այնպես, ինչպես որ դու:

16. Հաճախ մարդիկ ձգտում են լռել ոչ թե նրա համար, որ ասելու ոչինչ չունեն, այլ նրա համար, որ ասելու շատ բան ունեն:

17. Եթե դուք փոխարինեք «խնդիր» բառը «արկած» բառով, ապրելը ձեր համար կդառնա ավելի հետաքրքիր:

18. Հավատացեք միայն այն մարդկանց, որոնք ձեր մեջ կարողանում են տեսնել երեք բան` տխրություն՝ թաքնված ժպիտի ետևում, սեր՝ թաքնված զայրույթի ետևում, և ձեր լռության պատճառը:

19. Երբեք չպետք է ինչ-որ մեկին բան բացատրել: Նա, ով չի ուզում լսել, չի լսի, և չի հավատա, իսկ նա, ով հավատում ու հասկանում է, կարիք չկա բացատրել:

20. Երջանկությունը չեն փնտրում, ինչպես ոսկին կամ գանձը: Դրանք ստեղծում են նրանք, որոնց մոտ հերիքում է ուժը, գիտելիքը և սերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել