Ադրբեջանի Յարդըմլըի շրջանի Դաշքենդ գյուղի մոտակայքում տեղակայված սահմանապահ զորքերի ուղեկալում այս գիշեր՝ մարտի 13-ին, Բանգլադեշի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ (8-10 անձ) փորձել են ապօրինի հատել ԱՀ-ԻԻՀ սահմանը։ Ադրբեջանցի սահմանապահները, նկատեկով խմբին, կրակ են բացել նրանց ուղղությամբ, ինչի արդյունքում 5 հոգի մահացել է, ևս 2 հոգի ձեռբակալվել են։ Դեպքի վայր է ժամանել նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։ Դեպքի մարամասները ուսումնասիրելու համար կատարվում է հետաքննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել