Զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան քրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ, որոնք ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։

Ընդունված է տարբերակել երկու տեսակի զարկերակային գերճնշում՝ առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90-95%-ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց ակնհայտ առողջական խնդրի։ Մնացած դեպքերի 5-10%-ը (երկրորդային գերճնշում) երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք է։

Արյան ճնշման կարգավորիչ

Կիտրոն

Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել կես կիտրոն՝ կեղևով, կարելի է կիտրոնը խառնել մեղրի հետ:

Բազուկ

Հում բազուկից հյութ քամել, դնել սառնարանում 1-1,5 ժամ, այնուհետև ընդունել 13 բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելոց առաջ: Բուժման կուրսը 2-3 շաբաթ է, որից հետո՝ 10 օր ընդմիջում: Անհրաժեշտության դեպքում՝ կրկնել:

Դարչին

Արյան ճնշումն իջեցնելու համար օրական 1 թեյի գդալ դարչին օգտագործել: 1թ/գ դարչինը բաժանել 4 մասի եւ ուտել օրվա ընթացքում 4 անգամ: Դարչինը նաեւ ցուցված է օգտագործել կեֆիրով, յոգուրտով, անյուղ մսի հետ, մածունով: Հետևողական գործածության դեպքում ճնշումը կկարգավորվի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել