Խոյ

Խոյերին օրը արմատական փոփոխություններ չի խոստանում, սակայն թույլ է տալիս ավարտին հասցնել կարևոր մտորումները և վերջերս կայացրած որոշումները կիրառել գործնականում: Ժամանակ կունենաք մտորելու ղեկավարի բառերի, խորհրդատուի խորհուրդների շուրջ: Եթե երազում եք մասնագիտական կարիերայի մասին, հնարավորություն ունեք ավելի խորը մտածել հիմնական նպատակները, դրանք իրագործելու ռազմավարությունը:

Ցուլ

Ցուլերը մինչև երեկո կպահպանեն աշխատունակությունը: Շատերը կպահպանեն իրենց հատուկ հիմնավորությունը և կցանկանան սկսած գործն ավարտին հասցնել: Սակայն դադարը ժամանակավոր է, այնպես որ` բոլոր հարցերն այսօր բարձր մակարդակով լուծելն իռացիոնալ կլինի: Լարված ժամանակացույցում կարող եք դադար վերցնել, սակայն չարժե լիովին թուլանալ: Վաղը ձեզ կարող է նոր առաջադրանք տրվել` կապված անձնական պատասխանատվության հետ:

Երկվորյակ

Երկվորյակներն այս օրը աշխատանքային ռեժիմով կանցկացնեն: Շփման շրջանակը մինչ երեկո կարող է սահմանափակված լինել աշխատակիցներով: Եթե հիմնական հարցերը լուծված են, օրվա երկրորդ կեսին արժե փոքր-ինչ հանգստանալ, քանզի գիշերվա մոտ ձեր ուղեղը նորից կարող է աշխատել կրկնապատկված էներգիայով, կամ ինչ-որ մեկը կկապվի ձեզ հետ: Քնից առաջ կարող է գտնեք առաջադրանքի լուծումը կամ այլ հետաքրքիր գաղափար հղանաք, որն արժե գրի առնել:

Խեցգետին

Խեցգետիններին այսօր նախկինի պես կարող է հետաքրքրել ուրիշի կարծիքը, սակայն օրվա ընթացքում երկխոսությունների ինտենսիվությունը կնվազի: Նա, ով երեկ ինքն էր առաջարկում զրուցել, այսօր կարող է հրաժարվել հանդիպումից կամ լուռ հեռանալ տեսադաշտից: Լավագույն պահը չէ անձնական նախաձեռնության համար: Եթե ազատ ժամանակ ունեք, կարող եք ամփոփել բանակցությունների արդյունքները, նորից իմաստավորել տեսածը, լսածը, ընթերցածը:

Առյուծ

Օրը չի տրամադրում նոր գործերի և բարձր ակտիվության: Շատ Առյուծների գործերում ժամանակավոր դադար կնկատվի, իսկ իրադրությունն անորոշ կմնա: Սակայն նույնիսկ այդպիսի պայմաններում պասիվ սպասումն անարդյունավետ կլինի: Արժե նախապատրաստվել սպասվող գործունեությանը: Եթե սպասում եք զանգի կամ նամակի, արժե լցվել համբերությամբ, քանզի ձեզ հետ կարող են կապվել ուշ երեկոյան: Բացառված չէ գիշերային կարևոր երկխոսությունը:

Կույս

Կույսերն այս օրը կարող են նվիրել մանր խնդիրների լուծմանը, ինչպես նաև վերջերս ստացած տվյալների ավելի դետալային ուսումնասիրմանը: Դրանք կարող են լինել թվեր, փաստեր, նորություններ, ինչ-որ հաշվետվություններ: Եթե կարևոր խոսակցություն եք ունեցել մտերիմ մարդու հետ, արժե համոզվել, որ ձեզ լսել և հասկացել են: Չարժե վշտանալ, եթե լուրջ հիասթափություն եք ապրել, ինչ-որ բանից զրկվել եք: Շուտով կհամոզվեք, որ ավելի շուտ հաղթել, քան պարտվել եք:

Կշեռք

Կշեռքներն այսօր ստիպված կլինեն գործ ունենալ իրենց պերճախոսության հետևանքների հետ: Լարված խոսակցությունից հետո շրջապատի հետ հարաբերությունները կարող են ջերմանալ: Սակայն բացառված չէ նաև հակառակ էֆեկտը` միմյանցից հեռացում, զգացմունքների սառում: Վերջին դեպքում մի՛ շտապեք նորից կամուրջներ գցել, հնարավոր է, որ հենց վաղն ամեն ինչ կարգավորվի: Ոմանք ստիպված կլինեն վերացնել իրենց իսկ հասցրած վնասները:

Կարիճ

Կարիճներն այսօր անտարբեր չեն լինի շրջապատի կարծիքների նկատմամբ: Վեճից հետո հնարավոր է չցանկանաք շարունակել շփումը, սակայն ձեզ հետաքրքիր կլինի ուրիշի էմոցիոնալ ռեակցիան: Ընդհանուր առմամբ, իրադրության լարվածությունը թուլանում է: Եթե սխալ եք թույլ տվել, ձեզ դժվար չի լինի դրա հետ համակերպվել` դրանում դրական եզրեր գտնելով: Օրվա վերջում կարող է ուժգնանալ նյութական կամ ինտելեկտուալ սեփականության առարկաների նկատմամբ հետաքրքրությունը:

Աղեղնավոր

Ոչ բոլոր Աղեղնավորներին այսօր կհաջողվի ժամանակ հատկացնել սիրելի զբաղմունքին: Ավելի շուտ, օրվա հիմնական մասը կզբաղեցնի ինչ-ինչ պայմանավորվածությունների, մասնագիտական, ընտանեկան կամ այլ պարտականության կատարումը: Ազատ շփման համար ամենահաջող օրը չէ: Օգտակար կլինի սննդի մեջ զսպվածությունը: Ողջունելի է ժամանակի և միջոցների գիտակցական խնայողությունը` կապված որոշակի նպատակի հետ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հաշվի նստել ինքնազգացողության հետ: Եթե ձեզ այնքան էլ լավ չեք զգում, արժե բացառել բոլոր գործերը, որոնք պարտադիր չեն, նվազագույնի հասցնել նյարդայնացնող շփումները: Լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը լավ նշան է, ինչը վկայում է այն մասին, որ այժմ գերազանց վիճակում եք և հիանալի լուծել եք հերթական բարդ առաջադրանքը: Նույնիսկ եթե թարմ և ակտիվ եք, արժե խուսափել ընթացքի կտրուկ փոփոխությունից:

Ջրհոս

Մինչ երեկո Ջրհոսները կարող են էներգիայի պակաս զգալ: Այս օրերին չարժե կարևոր միջոցառումներ, սկզբունքային նոր գործեր սկսել: Ցածր տոնուսի պատճառով կնվազի ինչ-որ բան անելու ցանկությունը, սիրելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրությունը, կձգտեք միայնության: Դա հատկապես հավանական է «արտույտ» Ջրհոսների մոտ, իսկ եթե դուք «բու»-երի կարգին եք պատկանում, երեկոյան կարող եք գործողությունների ակտիվ ծրագիր սկսել:

Ձկներ

Օրը հարմար է խոշոր ծրագրի առանձին կետերի ճշգրտման համար: Շատ Ձկներ հակված կլինեն միանգամից երկու սցենար կամ նույն սցենարի զարգացման մի քանի տարբերակ մտածել: Նման ինտերակտիվ մտածողությունը առավելագույն օգուտը կտա օրվա առաջին կեսին: Երեկոյան արժե հրաժարվել ապագան կանխատեսելու և ծրագրելու հետագա փորձերից: Արդեն եղած մտահղացումներով կարող եք կիսվել ընկերների հետ, ում լիովին վստահում եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել