Մարտի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվեց 2013-ից ի վեր ամենամյա դարձած «Բաքու գլոբալ» միջազգային, երկօրյա ֆորումը: Այս հավաքին մասնակցում են տարբեր երկրների նախկին ու ներկայում իշխանավարող ղեկավարներ, վարաչպետներ, նախարարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Քննարկման թեմաները բազմաժանր են ու բավականին հետաքրքիր: Մասնակիցները խոսում են էթնիկ, կրոնական և քաղաքական հակամարտությունների, ինչպես նաև էներգետիկ, կրթական և նմանատիպ այլ ոլորտներում առկա խնդիրների մասին: Հատկանշական է, որ ֆորումը կազմակերպվում է բավականին բարձր մակարդակով, ինչը նշանակում է, որ ծախսվում են նաև «բարձր մակարդակի գումարներ»: Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչի՞ն են պետք նման ծախսերը տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ հայտնված Ադրբեջանին: Առաջացած հարցն ունի ավելի քան կանխատեսելի պատասխան: Նման միջոցառումները պարզապես լրացուցիչ հնարավորություն են Ադրբեջանի համար բարձրաձայնելու ղարաբաղաադրբեջանական հակամարտության մասին և միջազգային «առաջադեմ, ադրբեջանական աղ ու հաց կերած» հասարակությանը ներկայացնելու այդ հարցի ադրբեջանական տարբերակը, որտեղ մեր հարևանը ագրեսիայի զոհ է, Հայաստանը՝ ագրեսոր, իսկ ԼՂՀ-ն՝ «ուտող-ուրացող սեպարատիստ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել