Նրանք բացվել էին Երևանում արդեն 1960-ականների սկզբից, միանգամից դարձել մեր քաղաքի հանրահայտ այցեքարտը և հենց այդպես էլ պաշտոնապես անվանվում էին` Ջրերի խանութներ: Լոլիկի, դեղձի, ծիրանի, խնձորի և խաղողի հյութերը` խանութի սպասասեղանի վրա տեղադրված մեծ ապակյա ձագարանման տարաներից վաճառողի կողմից ուղղակի լցվում էին բաժակների մեջ և մատուցվում հաճախորդին: Իսկ լոլիկի հյութի համար առանձին դրված էին գդալներ և աղ` ըստ նախընտրածի ավելացնելու համար: Երևանի կենտրոնում Ջրերի խանութները գտնվում էին հետևյալ հասցեներում. Օպերայի մոտ` «Կազիրոկ»-ի դիմացի անկյունը, Մաշտոցի (Լենինի) պողոտայում` ներկայիս «Զիգզագ» խանութի հարևանությամբ, Աբովյան փողոցի` Հանրապետության (Լենինի) հրապարակի անկյունը և Աբովյան փողոցի «Մանկական աշխարհ»-ի հանրախանութին կից պարենայինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել