Yn.am-ը գրում է.

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր - նախագահ Արթուր Ջանիբեկյանը պարգևատրվեց ազգային արժեքների պահպանման գործում ունեցած ավանդի համար։ 

Մշակութային արժեքների և ազգային արժեքների պահպանման շնորհիվ մենք հաղթահարել և մինչ օրս հաղթահարում ենք հազարամյակի մարտահրավերներն ու շարունակում պահպանել հայ ազգի ինքնությունը։

Արթուր Ջանիբեկյանը, պարգևատրվեց «Արմենիա» մրցանակով՝ հայկական երաժշտական ժառանգության պահպանման գործին նպաստած «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագծի և «Հայկական վիքիպեդիա» ծրագրի իրականացման գործում ունեցած ավանդի համար։

Հիշեցնենք, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծն իրականացվում է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից, որի հիմնադիր - նախագահն է Արթուր Ջանիբեկյանը։ Շուրջ 2 տարի առաջ մեկնարկած նախագծի շրջանակներում հավաքագրվել և մեկ ամբողջական ձայնադարանում են ամփոփվել հայ ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող երաժշտական նմուշները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել