Այսպես, Լեզվի մասին օրենքը, ԱԺ կանոնակարգը որևէ կերպ չեն տարածվում միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների վրա: Բոլոր այն լրագրողները, ովքեր կարիք ունեն մանրամասն քննարկելու լեզվի հետ կապված հարցերը, կարող են զանգահարել ինձ: Հետո չասեք, թե չգիտեինք, որ կարող եք կամ պետք է հարցնեիք:
Եթե այսքանից հետո էլ որևէ անգրագետ մեկնաբանություն կամ հրապարակում լինի, ապա այլ բան չի մնում անել, քան հաստատել այդ հրապարակման հեղինակ լրագրողի բացարձակ անգրագիտությունը:

Միաժամանակ հիշեցնում եմ, որ ՀԱԿՊ ԽՎ-ն ԱԺ նիստ չէ, ուստի չի կարող դրա վրա տարածվել ՀՀ ԱԺ նիստերի համար սահմանված կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել