Ֆուտբոլի ազգային հավաքականի ապագայի մասին հնչում են հոռետեսական կանխատեսումներ և մի տեսակ հույսներս կտրել ենք, որ լավ ֆուտբոլ ենք ունենալու, քանզի հավաքականից հեռացել են մի քանի առաջատար խաղացողներ:Ինքս սա համարում եմ սխալ մոտեցում և ցանկացած փոփութուն, ինչու չէ նաև ճգնաժամ պետք է դիտարկել որպես նոր հնարավորություն: Այո Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը լավ խաղացողներ էին, այո Բերեզովսին տաղանդավոր դարպասապահ է, լավ դարպասապահ էր նաև Կասպարովը, բայց ստացվեց այնպես, որ նրանք գնում են, գալու են նորերը ու նորերին պետք է դուխ տալ, պետք է ասել, որ տղեք ջան այն ինչ չարեցին տղաներն այս տարիների ընթացքում, պետք է անեք դուք: Երիտասարդները պետք է գիտակցեն, որ նրանք բացառիկ շանս ունեն ազգի պատվը բարձր պահելու, եվրոպական խոշոր ակումբներում խաղալու, այս շանսը նրանց տրված է: Մեկ բան ևս, հավաքականը չի կարելի չսիրել, կամ ուրախանալ նրա անհաջողություններով ոչ մի դեպքում, այն մեր Երկիրն է ներկայցնում, այնպես որ, ունենք Հենո ուներնք Մարկոս ու ունենք մյուսներին, ովքեր դուխ կտան նորերին ու ներորն էլ հրաշքներ կարող են գործել: Երբ խոսում են մասնագետները, կցանկանայի նրանց մեկ բան հարցնել, ով կարող էր կանխատեսել, որ Անգլիայի նման գերհզոր առաջնությունում 1 ին հորիզոնականում կարող է հայտնվել ու չեմպիոնի կաչմանը հավակնել Լեսթեր Սիթին, այստեղ չկան աստղեր, այստեղ չկան մեծ գումարներ, այստեղ կա ոգի ու հավատ, իսկ դրանք տրում են ոչ միայն մարզչական շտաբի ճիշտ աշխատանքով, այլև՝ երկրպագուներիս հաղորդած լիցքերով: Ես հավատում եմ, որ մեր ազգային թիմը զարթնելու է և մենք խոշոր հաջողություններ ենք արձանագրելու, գործի առաջին մասը դա հավատն է, առանց դրա ոչինչ չի լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել