Սան Պաուլոյում BMW վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան և 160 կմ/ժ արագությամբ դիմահար բախվել էր կամուրջի մետաղյա պատնեշին։ Հարվածից մեքենան կիսվել էր մեջտեղից, իսկ վարորդը, մինչև շտապ օգնության ժամանելը ,մահացել էր։ Նրա կողքին նստած ընկերուհին ընդամենը մի քանի քերծվածք էր ստացել և պատկերացրեք, թե ինչով էր զբաղված մինչև փրկարարների ժամանում... դիմահարդարվելով, որպեսզի լավ տեսք ունենա։ ԴԺվար է ասել, դա վերապրած սթրեսի արդյունք էր, թե հոգեպես առողջ մարդու արարք, այնուամենայնիվ չի տեղավորվում առողջ բանականության մեջ։

Ստորև ներկայացվող տեսանյութում առկա են կադրեր, որոնք թույլ նյարդերով մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել