Օրերս մի խնդրի բախվեցի. բանկը 100 դոլարից պակաս ժամկետանց պարտքի համար դիմում է դատարան, դա էլ տալիս է հարկադիր, վերջինս էլ 5 հազար դրամ վերադիրով՝ պարտապանին: Հարկադիրը նամակում նշում է, որ գումարը պետք է վճարվի 3 օրվա ընթացքում կամ 10 օրում բողոքարկվի: Երկու խնդիր. նախ՝ չի նշվում, որ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրվա ընթացքում, քանի որ նամակը ստանալուց հետո տոներ էին, և երկրորդ՝ 5000 դրամ փող է առնում չգիտես որ ծառայության համար, սակայն ափսոսում է ծախսել երևի 200-300 դրամ ու ուղարկում է ոչ թե պատվիրված, այլ հասարակ նամակ, որի դեպքում ստացողը չի կարող արձանագրել նամակ ստանալու ժամկետը: Պարզվում է նաև, որ պարտապանի բնակության վայրի փոստային բաժանմունքը նամակը ստանալուց հետո, ըստ հարկադիրի հետ պայմանավորվածության, այն կարող է հասցնել հասցեատիրոջը 5 օրվա ընթացքում, ինչի մասին բնականաբար շարքային քաղաքացին կարող է և տեղյակ չլինել: Մի խոսքով՝ մեր կյանքի չկարգավորվածության հերթական դրսևորումներից մեկը: ԴԱՀԿ-ին կառաջարկեի Ծիծեռնակաբերդում աշխատակիցներին երդում տալու փոխարեն նրանց համար կազմակերպել ՀՀ քաղաքացիներին հետ վերաբերվելու մարդկային տարրական կանոնների ուսուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել