Այո ռեյտինգային քվեարկության մեջ մեծամասնականի որոշակի տարրեր կան, քանի որ կոնկրետ անուններ են լինելու քվեաթերթիկներում: Բայց սրանից համամասնականի տարմաբանությունը և էությունը չի փոխվում, ինչպես փորձում են ներկայացնել որոշ քաղաքական գործիչներ և քաղաքագետներ: Հարցն այն է, որ հանրագումարում բոլոր ձայներն ի վերջո գնում են կուսակցություններին: Սա է համամասնականի էությունը, որը անկախ քվեարկության բնույթից՝ պահպանվում է: Իսկ ինչո՞ւ ռեյտինգային քվեարկություն: Այս հարցը շատ պարզ պատասխան ունի: Մարդիկ դեռևս կուսակցություններին բավականաչափ չեն վստահում, և նրանց չեն դիտարկում որպես իրենց շահերի գերագույն պաշտպաններ՝ նախընտրելով կոնկրետ պատգամավորի տեսնել այդ կարգավիճակում: Լավ է, թե վատ, բայց սա է իրողությունը... Անշուշտ, լավագույն լուծումը կլիներ այն, որ ունենայինք երկպալատ օրենսդիր, ներկայացուցչական մարմին, որոնցից մեկը՝ ստորին պալատը՝ ԱԺ-ն կձևավորվեր առանց ռեյտինգային քվեարկության համամասնական ընտրակարգով, և վերին պալատ՝ ասենք Համայնքների խորհուրդ, որի անդամները կընտրվեին նորից համամասնական ընտրակարգով, բայց արդեն ռեյտինգային քվարկությամբ: Բայց այս պայմանական դատողություններից դուրս, տվյալ դեպքում ռեյտինգային քվեարկությունը, թերևս լավագույն լուծումն է: Ինչ խոսք, հետագայում հնարավոր է վերանայել այդ կարգը՝ կուսակցությունների զարգացման իրողություններին համապատասխան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել