ԽՍՀՄ-ի փլուզման և Ղարաբաղյան պատերազմի տարիներին բազմաթիվ հայեր բռնագաղթեցին Ադրբեջանից: Ստանալով ժամանակավոր բանակավայրեր, այնուամենայնիվ առկա էր սեփականաշնորհման խնդիր, և ինչպես այս դեպքում տեղին կլինի ասել՝ անորոշություն:

Գործադիր մարմնի որոշման շնորհիվ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Աբովյան քաղաքի «Աբովյանի ճարտարագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած և տեղի քաղաքացիություն ստացած անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

Որոշումը վերաբերում է նաև հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքներին: Այսուհետ տեղի բնակիչները հանգիստ կլինեն և կվայելեն արդեն իսկ իրենց սեփականությունը համարվող տարածքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել