«Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե ... յուրաքանչյուր ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը» (ԸՕ-ի նախագիծ, հոդված 19, մաս 4.): Կարծում եմ, որ նման չափը խիստ չափազանցված է և խիստ խտրական՝ եթե համեմատության մեջ ենք դնում այլ կազմակերպությունների ցուցանակների հետ: Որևէ առանձին թաղամասում ընտրական շտաբի առկայությունը պետք է երևա ոչ թե ցուցանակի մեծությամբ, այլ հանրության հետ աշխատանքի ակտիվությամբ, և նման երևույթը հաստատ չի համապատասխանում միջազգային չափանիշներին. մի բան, որին անհրաժեշտության դեպքում միշտ վկայակոչում է իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել