Բազմիցս նշվել է, որ մեր տնտեսության գերակա ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Այս ոլորտը չնայած բնակլիմայական պայմաններից կախվածությանը, նախորդ տարի լուրջ աջ գրանցեց, ինչը նաև նպաստեց մեր երկրում տնտեսական աճի վրա, ինչը ևս մեկ անգամ փաստում է ոլորտի կարևորությունը և լուրջ պետական աջակցության անհրաժեշտությունը:

Պատկան մարմինները ևս շատ լավ գիտակցում են վերոնշյալը և հնարավորինս աջակցություն են ցուցաբերում ոլորտի ներկայացուցիչներին: Այս աջակցության ծրագրերից մեկը գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումն է: Ի ուրախություն գյուղատնտեսների՝ գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գյուղատնտեսության ոլորտին տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման շարունակականությունը 2016թ. ընթացքում ապահովելու նպատակով:

Վարկերը խթանել են գարնանացանի պատշաճ կազմակերպումը, ագրոտեխնիկական և այլ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև բերքահավաքի աշխատանքների ժամանակին և կազմակերպված իրականացումը: Գյուղատնտեսությունում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճը պայմանավորված է նաև ոլորտին տրամադրված մատչելի վարկերով: Ըստ այս որոշման՝ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2016թ. համար սահմանվել է մարտի 1-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել