Վերջն են գերմանացիները

Մարտի 7-ին BMW ընկերությունը նշում էր իր 100-ամյակը: Mercedes-ն էլ հիանալի նվեր էր պատրաստել: Ընկերությունը նախ թերթում այսպիսի հայտարարություն էր տեղադրել`

Mercedes-ը 30 տարի ավելի շուտ է ստեղծվել BMW-ից և շնորհակալություն է հայտնում 100-ամյա մրցակցության համար` նշելով որ առաջին 30 տարին մի փոքր ձանձրալի էր առանց BMW-ի:

Ու հետո առաջարկել էր BMW-ի աշխատակիցներին անվճար այցելեն Մերսեդեսի Շտուտգարտի թանգարան: Մարտի 8-ից 13-ը BMW-ի յուրաքանչյուր աշխատակից կարող է անվճար այցելել Mercedes-ի թանգարան:Բացի այդ, մրցակցի այն աշխատակիցները, ովքեր կայցելեն BMW մեքենաներով, նրանց կառաջարկվեն հատուկ ավտոկայանատեղիներ, հենց մուտքի մոտ և անվճար հյուրասիրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել