Past.am–ը գրում է.
Past.am-ը Ձեզ է ներկայացնում այն 3 հիմանական իրերը, որոնք բացասական էներգիա են հաղորդում: Շատերն են մտածել, թե ինչու է մարդկանց մի մասը հաջողակ և հարուստ, իսկ մյուս մասը՝ հակառակը: Իհարկե, շատ բան կախված է ապրելակերպից, սակայն բախտի կամ հաջողության համար նախ և առաջ հարկավոր է ապրել դրական էներգիա և աուրա ունեցող միջավայրում:

Միջավայրի էներգիան կախված է միջավայրում գտնվող իրերից: Մեզ շրջապատող շատ իրեր ինքնին ունեն բացասական աուրա և պետք է ազատվել դրանցից՝ թարմացնելով տան միջավայրը:

Տան մաքրությունը պետք է սկսել 3 իրերից ազատվելով: Դրանք են`

Ճաքճքած կամ կոտրված սպասքը:

Բոլորիս տանն էլ կարող է գտնվել ճաքած կամ պոչը կոտրված բաժակ, որը դեռ կատարում է իր գործառույթը: Ի դեպ, շատերս չենք էլ բաժանվում այդ սպասքից, քանի որ կապվում ենք կամ սիրում, սակայն, ըստ չինական փիլիսոփայության, հենց այդտեղ են կուտակվում վատ էմոցիաները, որոնք հետագայում ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա: Նման սպասքից պետք է ազատվել: Հիշեք, որ սպասքը հարստության խորհրդանիշ է, իսկ ճաքճքած սպասքը՝ կորած հարստության:

Հին շոր կամ կոշիկ:

Բոլորիս տանն էլ կան հին, մաշված կոշիկներ, պատռված հագուստ, գուլպաներ և այլն: Շատերը պահում են դրանք՝ իրենց արդարացնելով, թե հետագայում կօգտագործեն: Բայց սովորության պես դրանք այդպես էլ կմնան հին՝ պահելով վատ էներգիա, անորոշության զգացում ու անգործության վիճակ: Նման հագուստից պետք է ազատվել շատ արագ: Տվեք դրանք կարիքավորներին կամ պարզապես դեն նետեք:

Արհեստական ծաղիկներ:

Հաճախ տանը կարել է նկատել արհեստական ծաղկեփունջ, որոնցով մարդիկ սիրում են զարդարել իրենց բնակարանները: Քչերն են հիշում, որ արևելյան փիլիսոփայությունը կտրականապես արգելում է տանը պահել նման ծաղիկներ: Դրանք մագնիսի պես ձգում են բացասական էներգիան: Զուր չէ, որ ժողովուրդն ասում է, որ բնական ծաղիկները ողջերի համար են, իսկ մահացածները՝ մեռածների: Արհեստական ծաղիկները հենց մահացած ծաղիկներն են, այդ պատճառով տանը նման խորհրդանիշը լուրջ վտանգ է յուրաքանչյուրի համար, ով այնտեղ ապրում է: Ի դեպ, նույնիսկ ալոե բույսը տարածում է բացասական էներգիա, այն չարժե պահել հյուրասենյակում, ննջասենյակում կամ խոհանոցում, ավելի լավ է այն հանել պատշգամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել