Հիմա ծաղիկների թանկ լինելու մասին...Դրա համար էլ ենք բոլորով մեղավոր, այո, մենք, մեր մենտալիտետը ու չափից ավել կնամեծար լինելը...
Հիշում եք, որ ասում եք, թե Նոր տարուն մարդիկ իրանց մեջից ճղվում են, որ Նոր տարվա սեղան քցեն ու ամեն ինչ թանկա լինում, բայց սաղ առնում են, այ հենց էս մտածելակերպով ու տնտեսագիտական տրամաբանությամբ է, որ տոնական օրերին բոլոր ծաղիկները ոսկու արժեք ունեն֏... Ու րդա մեղավորը ծաղկավաճառները չեն, քանի որ հիմա մենք՝ տղերքս, ամեն ինչ անում ենք, որ մարտի 8-ին բոլորին ծաղիկ առնեն ու հենց էտ մեծ պահանջարկի պատճառով ու քիչ առաջարկի պատճառով/պահանջարկի հանդեպ քիչ/ գինը ինքըստիքյան բարձրանում է։
Հիմա պիտի փոխվենք, եթե ուզում եք, որ ծաղկի գներն էլ փոխվեն, պետք է ստանդարտ տոնական ծաղիկը փոխարինվի հագուստով, կոշիկով, բռասլետով կամ մեկ այլ օգտակար ու չթառամող բանով /բայց սա էլ չի նշանակում, որ հիմա բոլորդ էլ մի ապրանքի վրա ֆիքսվեք ու դրա գինը սարքեք ոսկու գին/...
Կարճ ասած՝ մի քիչ ստանդարտներից դուս գալը չի խանգարում ու էտ քայլի համար տղերքին պիտի նաև աղջիկները «բիթի քցեն»...
Դուս եկեք ստանդարտից՝
Նոր տարուն հնարավորության սահմաններում առևտուր արեք։
Մարտի 8-ին ու Ապրիլի 7-ին մենակ ծաղիկ մի առեք։
Սուրբ Վալենտինին մենակ ծաղիկ մի առեք։
ու սենց էլի...
Եղեք յուրահատուկ ու յուրահատկությամբ զարմացրեք ձեր սիրելիին, մամային, տատիկին ու քուրիկին՝ չխթանելով ծաղկավաճառների անմիտ գներով ծաղիկ վաճառելուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել