Այսօր խոսելու ենք տաք ու արեւոտ Ֆիլիպինների մասին, կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի կարդալ փաստեր խաղաղօվկիանոսյան այդ պետության մասին:

  1. Պետությունը իր անվանումը ատացել է ի պատիվ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի: Ֆիլիպինները նախկինում եղել է Իսպանիայի գաղութը, ապա, 18-րդ դարից հետո, կղզիներին տիրանալու համար Իսպանիայի հետ պայքարի մեջ մտավ Անգլիան: 1898թ., իսպանո-ամերիկյան պատերազմից հետո, ի թիվս այլ տարածքների, Ֆիլիպիններն անցավ ԱՄՆ-ին եւ ընդհուպ մինչեւ Երկրորդ Համաշխարհային պատերազմը մնաց նրա գերիշխանության տակ: Անկախություն է ստացել միայն 1946թ.:
  2. Երկրի պետական լեզուներն են ֆիլիպիներենն ու անգլերենը, տարածված է նաեւ իսպաներենը: Ֆիլիպինները միակ պետությունն է տարածաշրջանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ մոտ 92%-ը, դավանում է քրիստոնեություն:
  3. Երկրի մայրաքաղաքը Մանիլան է՝ 1,6 մլն. մարդ բնակչությամբ: Քաղաքն իր անունը ստացել է ի պատիվ Maynilad կոչվող սպիտակ ծաղիկներով ծառի:
  4. Եվրոպացիներից առաջինը Ֆիլիպիններում եղել է պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանը:
  5. Երկիրը իրենից ներկայացնում է ավելի քան 7107 մեծ ու փոքր կղզիներից բաղկացած կղզիախումբ: Դրանցից ամենամեծը Լուզոն կղզին է, որի վրա էլ գտնվում է մայրաքաղաք Մանիլան:
  6. Ֆիլիպինների տարածքում հաշվվում է մոտ 200 հրաբուխ, սակայն դրանցից քչերն են ակտիվություն ցուցաբերում:
  7. Իրականում կարաոկեն հորինվել է Ֆիլիպիններում, այլ ոչ թե Ճապոնիայում, ինչպես կարծում են շատերը, չնայած, որ «կարաոկե» բառը ճապոնական ծագում ունի:
  8. Սեբու քաղաքում գտնվող Սան Կառլոսի համալսարանը (University of San Carlos) հիմնադրվել է 1595թ. իսպանացիների կողմից եւ համարվում է Ասիայի հնագույն համալսարանը: Մանիլայում գտնվող Սանտո Թոմասի համալսարանը (University of Santo Tomas) 1611-ին է հիմնադրվել:
  9. Աշխարհի ամենամեծ մարգարիտը գտնվել է Ֆիլիպիններում 1934թ., նրա կշիռը կազմում է 6,5 կգ:

   10.  Ֆիլիպինցի գեղեցկուհիներ Գլորիա Դիասը եւ Մարիա Մորանը 1969 եւ 1973 թվականներին հաղթել են գեղեցկության հեղինակավոր «Միսս Տիեզերք» մրցույթում: Նրանց, ինչպես նաեւ այլ ֆիլիպինցի գեղեցկուհիների լուսանկարներ կարող եք դիտել այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել