Անկախ այն բանից, թե ինչո՞վ կամ ինչպե՞ս կավարտվի այս երիտասարդի քաղաքական ոդիսականը, այն արդեն իր ուրույն հետքն է թողել նախընտրական գործընթացների վրա, ևս մեկ անգամ ապացուցելով, թե հայկական ֆորպոստում որքան վտանգավոր են գոյություն ունեցող ստանդարտներից ու կաղապարներից «փախած» անձնավորությունները: Ո՛չ շաբլոն միտքը, ո՛չ շաբլոն գործողությունը հավասարակշռությունից հանում է այդ կաղապարների տակ ծնված մեծացած ու «դաստիարակված» պետական այրերի ու շրջանառության մեջ դրված նպատակահարմար, անվնաս թեկնածուների բոլոր գործողությունները:

Դեռևս սովետական ժամանակներից խիստ «վտանգավոր» էին համարվում սեփական մտքեր ունեցող, պետական ստանդարտներից դուրս մտածող մարդիկ, որոնք ենթարկվում էին զանազան տեսակի հալածանքների, ընդհուպ մինչև աքսորների կամ հոգեբուժական պրոֆիլակտիկաների: Այսօրվա Հայաստանում, ձևով տարբեր, սակայն բովանդակությամբ նույն պատկերն է ստեղծված: Պետական մամլիչ ռեժիմը և իր կամակատարները շարունակում են սարսափել և միասնաբար հոշոտել իրենց «ուղղուց» փախած ցանկացած «գժի», որը կհամարձակվի խանգարել իրենց անդորրը և պղտորել «ապահով Հայաստան»  կերտող ժողովրդի շեռը...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել