Ես հաճախ խուսափում եմ խոսել հեռուստատեսության մասին: Բայց հիմա պետք է ասեմ: Ամանորի եթերները վերջին կաթիլն էր: Նախ անկեղծ զզվանք եմ ապրում սերիալներից, դրա մասին շատ է խոսվում: Անտաղանդ սցենարիստների հոծ բազմություն և տհաճ տեսարաններ, որտեղ մեկը պարտադիր գոռում է մյուսը թրաշով ու զենքով է ու հաստատ մի մոխրոտիկ կամ մոխրոտ կա: Ոչ մի նոր բան: Եվ որպես այս ամենի տրամաբանական ավարտ՝ ամնորյա ծրագրերը: Արմենիայի մասին չեմ ուզում երկար խոսել: Կազմակերպությունը ընկել է ռեյթինգի ետեևից: Ամբողջ տարվա մեջ արեց ընդամենը մեկ ստացված «ՎՈՅՍ» նախագիծը: Ահավոր և ամոթալի սկիզբ էր առավոտյան ծրագիրը , որտեղ մեկը մյուսին փոխարինում էին ռեստորանի երգիչները՝ նպատակ ունենալով ԱԼՄ-ի ազատ մնացած դաշտը լրացնել: Լավ է , որ դրանով սահմանափակվեցին , հետագան շատ ավելի նորմալ անցավ, քանզի սկսեցին հիմնականում ցուցադրել Հայկո-Մկո-Հովոյի մասնակցությամբ ֆիլմերը և ներկայացումները: Շանթը ոչ մի նոր բան թերևս նույնպես չարեց: Արեց նույն ժամանակով փորձված տեղ-տեղ հնացած հումորով, բայց ժողովրդական եթեր: Բայց այն ֆիլմը, որն արել էր Հանրայինը ստվերում թողեց բոլոր մնացած հեռուստաալիքների արածը: Ստվերում թողեց իր ցածր որակով, պրիմիտիվությամբ և գլխառադ անելով: Խոսքս «Երևան-Չիկագո տրանզիտ» ֆիլմի մասին է: Մասնակիցների փոխարեն ֆիլմը դիտելուց հետո ես դատի կտայի պատիվ և արժանապատվության վերականգնելու համար: Անկեղծ չգիտեմ ինչ ասեմ , որ հասկանաք տհաճությունս այդ տեքստերի, բռի յանիմ թե գրոտեսկային կերպարների և հազար անգամ կրկնվող գաղափարների ու պրիմիտիվության մասին: 
Չգիտեմ ինչ ասեմ:
Երևի ` օրհնվի էն սհաթը, երբ ինտերները մտավ մեր երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել