Այն անմարդկային վերաբերմունքը և դաժանությունը, որը տեղի է ունենոմ ուկրաինուհի Նադեժդա Սավչենկոյի հանդեպ ի ցույց է դնում պուծինյան ռեժիմի և իրենց կողմից հռչակված «Ռուսական աշխարհի» ամբողջ ճղճիմությունը: Այս հարցում խնդիրը միայն Ուկրաինայինը կամ ուկրաինացիներինը չէ: Սա ամբողջ հետսովետական երկրների հասարակությունների առողջ հատվածի խնդիրն է, քանի որ կայսրությունը սրանով հստակորեն ցույց է տալիս, որ սեփական երկրների անկախության մասին մտածողների տեղը բանտերն է: Վերջիվերջո պատմությունից հայտնի է, որ ռուսական կայսրությունը իր պատմության բոլոր ժամանակներում և ձևաչափերում միշտ բանտարկել է կայսրությանը անհնազանդ անհատների, լինեն դրանք հայեր, ուկրաինացիներ, վրացիներ կամ կայսրության ենթակայության տակ եղած այլ ազգերի ներկայացուցիչներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել