Նոր հետազոտության հեղինակները ենթադրում են, որ լոլիկը և լիկոպենով հարուստ այլ մթերքներ տղամարդկանց մոտ նվազեցնում են կաթվածի ռիսկը: Նրանք պարզել են, որ արյան մեջ լիկոպենի բարձր պարունակությունը տղամարդկանց մոտ կաթվածի ռիսկը նվազեցնում է 55 տոկոսով:

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները 12 տարի հետևել են 46-65 տարեկան 1031 տղամարդու: Այդ ընթացքում 67 տղամարդու մոտ պատահել է կաթված:

1386561580_70406416

Հետազոտողները չափել են նրանց արյան մեջ լիկոպենի մակարդակը և դրանից կախված նրանց բաժանել են 4 համարժեք խմբերի: Լիկոպենի ամենաբարձր մակարդակ ունեցող 259 տղամարդուց կաթված է պատահել 11-ի մոտ, իսկ ամենացածր մակարդակ ունեցող 258 տղամարդուց` 25-ի:

Լիկոպենը նյութ է, որի շնորհիվ մրգերն ու բանջարեղենները ստանում են կարմիր գույն: Լիկոպեն ամենաշատը կա լոլիկի մեջ, ավելի ճիշտ` տոմատի հյութի և մածուկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել