Ի պատասխան որոշ ժամանակ առաջ Վաշինգտոն ուղարկված իմ նամակին, այսօր գրություն եմ ստացել ԱՄՆ Կոնգրեսական, Նյու Յորքի ներկայացուցիչ Քերոլայն Մալոնեյից: Նամակով Կոնգրեսական տիկինն ինձ տեղեկացնում է, որ միակարծիք լինելով նամակումս բարձրացված հարցերին և հետևելով մեր հորդորին, միացել է Ռոյսի և Էնգելի հայտնի նամակ-պահանջին: Միաժամանակ, Կոնգրեսականը պահանջում է ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքից միջոցներ ձեռնարկել լարվածությունը մեղմելու ուղղությամբ:

Հիշեցնեմ, որ Ռոյսն ու Էնգելը ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքից պահանջում են միջոցներ ձեռնարկել սահմանագծից դիպուկահարներին հանելու ուղղությամբ և մեխանիզմներ ներդնել՝ պարզելու, թե որ կողմից է խախտվում հրադադարի ռեժիմը և այլն: Այս պահանջներին ակտիվորեն դիմադրում է ադրբեջանական կողմը:

Շնորհակալ եմ Նյու Յորքի փոքրաթիվ այն հայերին, որ միացան նամակին: Շնորհակալ եմ Հայ Դատի գրասենյակին նախաձեռնության համար:

Նամակը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում եմ ստորև:

Mr. Suren Sargsyan
************* **********
New York, NY 10016-5242

Dear Mr. Sargsyan:

Thank you for writing me in support of the Royce-Engel proposals for N.K.. I appreciate hearing from you about this issue and welcome the opportunity to respond.
I hope you will be pleased to know we are in agreement on this issue. Like you, I support measures intended to end the violence in N.K. ....

....I signed a letter to U.S. Ambassador James Warlick, a Co-Chair of the OSCE Minsk Group, encouraging him to take measures to curb the escalating violence.

...Please be assured that I will continue advocating for these measures to end the violence in N.K., a region experiencing its most violent period in over two decades.
Again, I would like to extend my thanks for your letter. If you have any other concerns about this issue, please feel free to contact my office.

Sincerely,
CAROLYN B. MALONEY
Member of Congress

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել