Չնայած Anonymous-ները opParis-ի շրջանակներում ամեն օր Իսլամական պետության կողմնակիցների ու անդամների հարյուրավոր թվիթերյան, յութուբյան, ֆեյսբուքյան էջեր են արգելափակում, բազմաթիվ էլեկտրոնային կայքեր են «փակում» աշխարհիս երեսից, միևնույն է սոցիալական ցանցերի տարածքում ու առհասարակ, ինտերնետ տիրույթում նրանց դեմ պայքարը բավականին բարդ գործընթաց է իրենից ենթադրում և փաստացի հնարավոր չէ մեկ օրում վերացնել բոլորի էջերը: Բացի դա էջերի արգելափակելն էլ իր մեջ բազմաթիվ ռիսկային գործոններ է պարունակում: Հաճախ հարձակումների են ենթարկվում բազմաթիվ մարդկանց էջեր, ովքեր ոչ կապ ունեն ԻՊ-ի հետ, ոչ էլ գիտեն դա միրգ է թե մեքենա, իսկ Anonymous-ների գոյության մասին հազիվ թե լսած լինեն:

Ասեմ, որ ԻՊ-ականները բավականին ակտիվ են թվիթերում: Նրանք ակտիվացել են սոցկայքերում 2013-ի վերջերից: 2013-ին ունեին 4378 հաշիվ, իսկ դրան նախորդող տարիներին՝ 2012-ին 2380 հաշիվ, 2011-ին 1064: Այսպես ասած ցրցամը 2008 թվականին են տվել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ տարում Իսլամիստ ռադիկալներն ունեցել են 2 հաշիվ:
2014 թվականի աշնան տվյալներով թվիթերում ԻՊ-ականներն ունեին մոտ 45 000 հաշիվ: Ու այս ցուցանիշներն այն դեպքում, երբ այդ տարիներին նույնպես պայքար կար նրանց էջերի դեմ: Հաջորդ տարի՝ 2015-ին, opParis-ի շրջանակներում, համակարգված պայքար էին տանում նրանց դեմ և Anonymous-ները նախորդ տարվա մեջ կոտրեցին մոտավորապես 20-26000 թվիթերյան էջ:
Ինչևէ... 2015-ի ցուցանիշներով, ամեն օր ԻՊ-ի անդամների ու կողմնակիցների կողմից ընդհանուր առմամբ արվում է մոտավորապես 200 000 թվիթ ու ռեթվիթ:

Օրինակ կա ցուցանիշ ըստ որի 2014 թվականի հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ԻՊ-ի հարևան արաբական երկների կողմից սոցիալական ցանցերում կատարած հրապարակումների 81 %-ը վերաբերվում էր ISIS-ին, որոնց մեջ քննադատում էին գրոհայիններին:
Ամեն դեպքում միայնակ չէին գործում ԻՊ-ականները սոց կայքերում ու մեդիա դշատում: Նրանց գլխավոր «օգնականն» այս տիրույթում Սաուդյան Արաբիան է համարվում:
2015 թվականի տվյալներով, ԻՊ-ին թվիթերում աջակցող հաշիվներն ամենաշատը Սաուդյան Արաբիայի տարածքից էին՝ 866 հաշիվ, դրան հաջորդում են Սիրիան ու Իրաքը, համապատասխանաբար 507 և 453 հաշիվներ:

Թոփ հեշթեգը 2015-ի մարտի 20-ին համարվում էր ISIS References-ը ՝ 232728 թվիթ: Բացի այդ 2015 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներով, ծայրահեղականների կողմից օգատգործվել է նաև Iraq թեգը: Այդ հեշթեգով արվել է 18129 թվիթ, որոնք պարունակում էին ԻՊ-ի մասին դրական էլեմենտներ:

Չէի ասի, թե ԻՊ-ականներն այս ընթացքում գրանցել են գիտաֆանտաստիկ ցուցանիշներ, սակայն դա ոչ թե նրանց անփութության արդյունքն է, այլ իրենց դեմ տարվող հետևողական պայքարը: Այլ կերպ ասած ավելի ակտիվ լինելու համար խանգարող շատ հանգամանքներ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել