Կանաչին, մասնավորապես, սպանախն ու հազարաթերթիկը, կարող են ապահովել լավ առողջություն ու, որպես հետեւանք, նաեւ երկարացնել մարդու կյանքի տեւողությունը: Նման եզրակացության են հանգել Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի հետազոտողները:

«Լավ առողջությունը պահպանելու համար խիստ անհրաժեշտ է սննդակարգում ներառել տերեւավոր կանաչի»

«Բջջանյութից, վիտամիններից ու միկրոէլեմենտներից բացի, հազարի (մարոլ) տերեւները պարունակում են նյութ, առանց որի չեն կարող գոյատեւել աղիներում բնակվող օգտակար մանրէները: Խոսքը ծծումբ պարունակող շաքարի մոլեկուլների մասին է, որոնց նաեւ անվանում են սուլֆոխինովոզա (SQ)»,- հայտնել են նոր հետազոտության հեղինակները:

Տվյալ նյութը, գոյանում է տերեւավոր կանաչեղենում`՝ սխանախում, հազարի տարբեր տեսակներում, կաղամբում: Հայտնվելով աղիներում՝ այն ակտիվացնում է աղիքների ֆլորայի մանրէները, որոնք մարսողության ընթացքում սուլֆոխինովոզայից առանձնացնում են ածխածինն ու ծծումբը:

SQ -ի յուրացման նման մեխանիզմը չափազանց օգտակար է օրգանիզմի համար, քանի որ ուժեղացնում է օգտակար մանրէներով բնակեցված միկրոֆլորայի առողջությունը, իսկ այդ բակտերիալ ակտիվությունն ախտածին միկրոօրգանիզմների ազդեցությունից պաշտպանվելու հզոր գործոնի դեր է կատարում: Գիտնականների կարծիքով կանաչու գործածումը նպաստում է օրգանիզմում բնական հակաբիոտիկների գոյացմանը, ինչը շատ կարեւոր է սովորական մանրէասպան դեղերի նկատմամբ կայուն մանրէների տարածման պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել