Հայաստանում ակտիվորեն զարգանում են տեղեկատվական և ինովացիոն տեխնոլոգիաները: Բացի պետական աջակցությունից, իրականացվում են նաև արտասահմանյան ծրագրեր, որոնք նպաստում են թե փորձառու, և թե սկսնակ անհատների և թիմերի ճանաչմանն ու կայացմանը:

Innovation Matching Grants ծրագրի շնորհիվ ինովացիոն ոլորտի սկսնակ ընկերությունները հնարավորություն են ստացել ստանալ սեփական ներդրումերին համարժեք ֆինանսավորում ծրագրի դոնորից՝ Համաշխարհային բանկից:
Ծրագրին մասնակցում են 33 կազմակերպություն, որոնցից 26-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ են, իսկ 7-ը՝ ճարտարագիտության, ինովացիոն արտադրությունների եւ այլն։

Ծրագրի համաձայն դիմողները պետք է ներկայացնեին պրոդուկտի իրականացման և զարգացման 1 տարվա ծրագիր:

Իրականացվող միջոցառումների թիրախում են նաև մարզերը: Եթե ընդհանուր պայմաններով տրվող գրանտը ծածկում էր ընկերության ծախսերի մինչեւ 50%-ը, ապա մարզերից, օրինակ, Վանաձորի և Գյումրու դեպքում՝ մինչեւ 85%-ը: Ինչ վերաբերում է մնացած գումարին, որը պետք է ներդներ դիմորդ թիմը, ապա այստեղ ևս տրվել է արտոնություն: Ներդրումը հնարավոր կլինի իարականացնել եռամսյակային պարբերականությամբ: Նման կերպ նվազում է ոչ միայն մասնակիցների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, այլ նաև խթանվում է մասնակցությունը վերը նշված ծրագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել