Աստղագուշակ, 6 մարտի
Օրը բարենպաստ է շաբաթվա պլան կազմելու փոխարեն՝ ընտանիք կազմելու համար, մոլ բացելու փոխարեն մոլի երկրպագու ունենալու համար և քաղակտիվիստներին ծեծելու փոխարեն՝ ջուր ծեծելու համար։
Երկուշաբթին բարենպաստ է հատկապես խոյերի համար։ Մի հարցրեք թե ինչու,որովհետև խոյն էլ չգիտի,ինչու է այդպես։
Երեքշաբթի խորհուրդ է տրվում զգոն լինել հատկապես կույսերին։ Մարտի 8- ի կապակցությամբ կազմակերպված երեկույթին հնարավոր է ոչ սթափ վիճակում անդամագրվեք Հայաստանի կուսակցություններից մեկին՝ օրինակ « Հայկանդուխտին»։
Չորեքշաբթին բարենպաստ է կարիճների համար։ Սիրած մարդուց առաջարկություն կստանաք…բաժանվելու։ Վայելեք ազատությունէ ~
Հինգշաբթի ձկները գործնական առաջարկ կստանան խեցգետիններից։ Գործնական առաջարկը կարող եք քննարկել «Դելֆինարիումում»։
Ուրբաթ կշեռքներին խորհուրդ է տրվում խուսափել պատահական հանդիպումներից։ Ձեզ ամեն կերպ կփորձեն ներքաշել սիրային ինտրիգների մեջ, չտրվեք…ինտրիգներին իհարկե։
Շաբաթ օրը աստղերը խառն են լինելու,քանի որ սուպեր կլասիկո է։ Աստղերը կլասիկոյում երկրպագում ե ն «Բարսելոնին»,թեպետ ընդհանուր առմամբ «Բանանցի» ֆանատ են։
Կիրակին բարենպաստ է այգեպանի համար,ով հավաքեց բոլոր մոլերից, ՝ ներառյալ «Ռոսսիան»։ Այգեպանին աստղերը մաղթում են աւողջություն․․․պարզապես ուրիշ մաղթելու բան չկա։
Եվ վերջում, աստղերը բոլոր սիրահարներին մաղթում են սիրիահայերի նման ամուր կամք և համշենահայերի նման ծով համբերություն։ Աստղերը մաղթում են,սակայն երբեք չեն պարտադրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել