Համացանցը լցուած է 1999 թ․-ին դաւադրաբար սպանուած վարչապետի մասին դրական ու բացասական գրառումներով։ (Նրա իսկական թշնամիները բացայայտօրէն կեղծելով իրականութիւնը, հողին յանձնելու պահից այդ պետական բարձր պաշտօնին տիրացած անձի շիրմաքարին չգրեցին վարչապետ բառը։ Հիմա էլ նոյն տխմարապաշտութեամբ շարունակում են նախարարի անունով իբր մեծարել։ Այ ստորներ, այդ դժբախտ մարդը կոմսոմոլից հհշ էր դարձել ու պաշտպանութեան նախարար, հհշ-ից անցում էր կատարել հանրապետական եւ վարչապետ, իր նախաձեռնութեամբ։ Հոկտեմբերի 27-ին վարչապետ եք կոչել։ Ի՞նչն է ձեզ ստիպում հոկտեմբերի 28-ից առայսօր վարչապետի փոխարէն սպարապետ կոչել։ Մա կարծում եք միայն գտիտութիւ՞ն է, գուցէ աւելի ճիշտ կը լինի բնութագրել որպէս քողարկուած թշնամանք։ Սակայն այսօր այլ խնդրի մասին էի ուզում խօսել՝ նրա գլխաւոր վաստակի։ Չեմ հասկանում, թէ գոնէ նրանք, ովքեր ԼՏՊ-ին չարիք էին համարում եւ պնդում, որ նրա հրաժարականը կապուած էր իր պաշտպանութեան նախարարի սպառնալիքների հետ, ինչու՞ նրա կեանքի այդ դրուագը չեն փառաբանում։ Չէ՞ որ հայ պետականաշինութեան մէջ դա նրա մեծագոյն ներդրումն է։ Ազնիւ չէ, որ չեն գրում ու գովերգում այդ մարդուն իր բարձր հայրենասիրական արարքի՝ դաւադրութեան, պետական հեղաշրջման՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահին փալաս սարքելու համար։ (Եթէ գլխաւոր հրամանատարը ճնշման տակ որոշում է ընդունում, այլ բառ օգտագործել չի կարելի։ Նա միայն ժողովրդի ճնշման մասին խօսելիս կարող էր այլ կերպ ընկալուել, մնացեալ դէպքերում ինքը ճնշումներ հաղթահարելու երաշխաւորն էր)։ Ինչեւէ, ինչպէս կասէր Յակոբ Պարոնեանը «Էշերը կը զռան, գայլերը կը ոռնան, շները կը հաչեն, իսկ մարդիկ կը մտածեն»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել