«Չե՞մ գիրանա, եթե սկսեմ բեղմնականխիչ հաբեր օգտագործել»: Այս և նմանատիպ հարցերը մտահոգում են այն կանանց, ովքեր որոշել են բեղմնականխման համար առաջին անգամ օգտվել հորմոնալ հակաբեղմնավորիչներից: Շատերը կարծում են, որ նման հաբերի ամենասարսափելի կողմնակի ազդեցությունը ավելորդ կիլոգրամների առաջացումն է: Իրականում այդպես չէ: Այս թյուր պատկերացման համար հիմք է ծառայել այն փաստը, որ տարիներ առաջ հորմոնալ դեղահաբերն օժտված էին անդրոգենացնող ազդեցությամբ, այսինքն՝ նպաստում էին կնոջ օրգանիզմում արական հորմոնի մակարդակի բարձրացմանը: Ներկայում բժշկական տեխնոլոգիաները մեծ առաջընթաց են ապրել, փոխվել է արտադրվող դեղորայքի որակը, նվազագույնի է հասցված կողմնակի ազդեցությունների և վնասի ռիսկը: Եթե հորմոնալ դեղորայքը նշանակված է բժշկի կողմից՝ հիմնված տվյալ կնոջ օրգանիզմի առանձնահատկությունների վրա, ապա կարելի է ասել, որ բացի դրական արդյունքից ոչ մի վնաս չի հասցնի և չի նպաստի գիրությանը: Առողջ, ակտիվ ապրելակերպ ունեցող, ռացիոնալ սնվող կինը կարող է վստահորեն օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր՝ առանց վախենալու, որ դրանք կփչացնեն կազմվածքը: Կյանքում առաջին անգամ հորմոնալ հաբեր օգտագործելուց առաջ անհրաժեշտ և կարևոր է այցելել գինեկոլոգիական խորհրդատվության, հետազոտվել և ստանալ ձեր օրգանիզմի առանձնահատկություններին համապատասխանող հորմոնալ հաբերի մասին ցուցումներ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել