Ամենաօգտակար եւ անվնաս տարբերակը երիցուկովն է, իսկ ոչ այդքան անվտանգներից` կիտրոնի հյութովը: 

Կիտրոնը նույնպես օգտագործում են վարսերի գույնը բացացնելու համար, սակայն խորհուրդ է տրվում դա օգտագործել յուղոտ վարսեր ունեղոցներին, քանի որ կիտրոնը չորացնում է վարսերը, եւ, բնականաբար, խորհուրդ չի տրվում կտրոն օգտագործել չոր վարսերի տեր անձանց: Ձեզ անհրաժեշտ է  1 կիտրոնի հյութը քամել եւ խառնել 0,5 լ ջրի հետ եւ քսել լվացած վարսերին:

Հաջորդ` ամենահանրահայտ եղանակներից մեկը երիցուկովն է, որը բաց երանգի վարսերին նուրբ ոսկյա երանգ է տալիս եւ խնամում դրանք: Ձեզ անհրաժեշտ է 2 գդալ չորացած երիցուկ, որի վրա պետք է լցնել  200 մլ եռացրած ջուր, ծածկել, թողնել, որ սառչի, այնուհետ քսել լվացված վարսերին : Էֆեկտն ուժեղացնելու համար ավելացրեք կես կիտրոնի հյութ: Խորհուրդ չի տրվում վարսերը փաթաթել սրբիչով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել