«Որոգայթի Տիկո». «Լավ տղերքը» քիչ են մնացել, ովքեր էդ տրադիցիոն հանցաշխարհի մարդկայինը գնահատում են փողից առավել»Aravot.am–ը գրում է.

Դերասան, երգիչ, ուժային եռամարտի չեմպիոն, նախկինում երկու անգամ ազատազրկված Արտավազդ՝ Արտյոմ Առաքելյանին հանդիպել եմ 2011 թվականին, երբ լուսաբանում էի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ բողոքի քննությունը: Ա. Առաքելյանի նկատմամբ Համաներում կիրառվեց եւ նա ազատվեց դատարանի դահլիճից:

-Ի՞նչ գործով էիր ազատազրկվել: Ինչպե՞ս հայտնվեցիր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

-Ձերբակալվեցի Սոչի քաղաքում: Իմ նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ խարդախության, փաստաթղթերի կեղծման գործով: Բանկից մի բան էի վերցրել, սխալ ձեւակերպումներ արել, ինչը դարձրին «հայոց հարց»: Կային մարդիկ, որոնք շահագրգռված էին, որպեսզի ինձ ձերբակալեին: Ձերբակալվելուց հետո վեց ամիս մնացի Արմավիրի, Ռոստովի բերդերում, հետո բերեցին Հայաստան: «Նուբարաշեն» քրեակատարողականում մնացի մոտ երկու տարի: Դատարանի դահլիճից ազատվեցի Համաներմամբ: Ռուսաստանում ինձ ասացին, որ այդ հանցանքի համար, որը տուգանք է ենթադրում, չեն դատում, չեն կալանավորում:

-Մինչ հետախուզումդ նկարահանվում էիր «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալում: Սյուժեն ինչպե՞ս ընդհատվեց:

-Ինքս չեմ հասկանում մինչ օրս, թե ինչ կատարվեց հետս՝ պահանջված դերասանի, շատ սիրված ժողովրդի կողմից: Ամեն ինչ գնաց դեպի վատը: Շնորհակալ եմ փաստաբանիս՝ Գարիկ Գալիկյանին, որը հրաշալի խոսեց: Երկու տարի նստելս շատ բան տվեց:

Tema_Yujni_1

-Դու խաղում էիր «լավ տղայի» դերեր «Կյանքի գինը», մինչ այդ «Որոգայթում»: Հանցաշխարհի դեմքն էիր ցույց տալիս: Իրականում ինչպիսի՞ն է ազատազրկման վայրը՝ ներսից:

-Ռուսաստանում ուրիշ դիրքի վրա է այդ ամենը: Մեր մոտ «ստավկեն» փողի վրա, «կռիսական», «լավ տղերքը» շատ քիչ են մնացել, ովքեր էդ տրադիցիոն հանցաշխարհի օրենքները՝ մարդկայինը գնահատում են փողից առավել: Ես 1996-2002 թվականն էլ եմ նստել: Ավազակային հարձակման համար վեց տարի ժամկետով եմ դատապարտվել: Այդ ժամանակ օրենքը դաժան էր, մենթերն ավելի կոպիտ էին հանցագործների հետ, ջարդում էին, փշրում, հանցագործ տղաների մեջ մարդկայինը շատ էր, իրար մեջք էին, թիկունք: Հիմա հակառակն է. միլիցեքն ավելի փափկել են, վախենում են արդարադատության համակարգի փոփոխություններից, մի քիչ ավելի փափուկ են, ծեծ, ջարդ չկա, իսկ այն թվերին կապ չուներ, թե ինչ հոդվածով էիր, պիտի անպայման ծեծեին: Հիմա շատացել են ոչ թե սիրողական թմրամոլները, այլ՝ իրականները: Կյանքում չսիրեցի նրանց: Նրանց հետ դժվար է նստելը:

-Արտյոմ, կալանավայրից դուրս գալուց հետո ինչո՞վ զբաղվեցիր: Հեշտ ադապտացվեցի՞ր, թե՞ ժամանակ էր պետք, ուշքի գալու համար:

-Երկու տարի կորցնելուց հետո շատ դժվար ուշքի եկա: Մարդիկ փոխվել էին: Լիքը մարդ ուրացան, թե մարզիկները, թե գործընկերներս… Համերգներ տվեցի, նկարահանվեցի «Խաղից դուրս» կինոնկարում՝ Վլադի կերպարում: Հրաժարվեցի սերիալներում խաղալուց, որովհետեւ ավելի թույլ դերասանների ուժեղ դերեր էին տալիս: Նկատում էի, որ ձգտում են ինձ ավելի թույլ դերեր տալ: Մեր հայկական մենթալիտետն է, բայց դե ոչինչ: Աստված մեծ է: Կգա գնահատելու ժամանակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել