Շատ հետաքրքիր տեղեկություն է: Չերքեզացած հայեր շատ կային հյուսիսային Կովկասում, ովքեր ապրում էին չերքեզական տարբեր ցեղամիավորումների միջավայրում՝ գյաուրհաբլ, եգերուխայ, բժեդուխ և այլն մինչև ռուս-կովկասյան պատերազմը: Ապրել են շատ համերաշխ, խոսել են չերքեզական տարբեր բարբառներով, զբաղվել են գլխավորապես առևտորվ, ինչը չերքեզական ավանդույթով չերքեզների համար ամոթ էր, որով հատուկ սոցիալական կարգավիճակ են ունեցել չերքեզական միջավայրում: Ռուս-կովկասյան պատերզմի սրվելու տարիներին աստիճանաբար դուրս են եկել չերքեզական միջավայրից և հաստատվել Կուբան գետի մոտ՝ 1839թ. հիմնադրելով հայկական աուլ, հետագայի Արմավիր քաղաքը Կրասնոդարի երկրամասում: Նրանք հայտնի են ՛՛չերքեզահայեր՛՛ անունով: Ստորև ներկայացվող նյութի չերքեզների նախահայրեն այն ժամանակ դեռ իրենց հայրենիքում էին ապրում և հավանաբար շփումներ են ունեցել հայերի հետ, հատկապես, որ Արմավիրում հաստատված չերքեզահայերի հետ Արմավիրում հաստատվել էին նաև նրանց ծառայողները, ըստ էության՝ ճորտերը, ովքեր 1861ին Ռուսաստանում ճորտատիրության վերացումից հետո աստիճանաբար առանձին բնակավայր հիմնեցին, և մինչև վերջերս կապ ունեին իրենց նախկին ՛՛տերերի՛՛ հետ: Մոտ երեսուն տարի առաջ Արմավիր քաղաքում ես անձամբ հանդիպել եմ Արմավիր սովորելու եկած չերքեզ երիտասարդնեի, ովքեր ապրում էին իրենց նախկին ՛՛տերերի՛՛ տանը: Սույն բացառիկ հետաքրքիր նյութից երևում է, որ չերքեզներին հայերը մոտիկից էին ծանո ոչ միայն Կեսարիայից:http://www.horizonweekly.ca/news/details/81850Շատ հետքարքիր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել