Հոդված կարդացի Հայաստանում արտադրվելիք զենքի մասին: Ինչքան էլ հայհոյենք Սովետական միությանը, պիտի հիշել, որ դա երկիր էր, որտեղ հացի գործարանը մի քանի օրվա մեջ զենք արտադրող գործարան կարող էր դառնալ: Երկիր էր, որտեղ մագնիտոֆոնի գործարանը էնքան էլ մեր իմացած մագնիտոֆոնը չէր արտադրում: Որտեղ շատ բարի անուններով Հրազդանի Մեքենաշինական, Չարենցավանի Հաստոցաշինական, Մաթեմատիկական Մեքենաների ինստիտուտ, միավորումներն ահագին վախենալու գործեր էին անում:
Իզուր չէր, որ միայն Ռուսաստանում, Ուկրաինայում ու Հայաստանում կային ատոմային էլեկտրակայաններ: Զենքի արտադրությունում հենց խառնվեծ գիտությունը, նենց պուպուշ վիճակ կստեղծվի, նենց պուպուշ, որ մեր հարևանների քարտեզներում Խանքենդի, Շուշա անվանումներն իսկական անուններով կհայտնվեն:
Ես ռազմական էքսպերտ չեմ, կարող եք ստատուսս հանգիստ քլնգել: Խելոք քլնգոցներին նախօրոք like:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել