Մի քանի օրից Մարտի 8-ն է՝ կանանց նվիրված ամենագեղեցիկ տոնը: Այդ օրը քաղաքում ամենից լավ ծաղիկներն են վաճառվում, սակայն շատ կանայք պնդում են, որ ծաղիկը նվեր չէ: Արդեն ներկայացրել ենք, թե ինչ կարելի է նվիրել սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ, իսկ այսօր կներկայացնենք, թե ինչ չպետք է նվիրել նրանց:

m1

Մի շարք ուսումնասիրություններ եւ հարցումներ, որոնք անցկացվել են կանանց շրջանում տարբեր ժամանակահատվածներում, ցույց են տալիս, որ կանայք ամենից շատ չեն սիրում, երբ տղամարդիկ իրենց նվիրում են էժանագին զարդեր, ինտիմ ապրանքներ կամ հուշանվեր-արձանիկներ:

m3

Յուրաքանչյուր կին ցանկանում է խնամվել գեղեցկության սրահներում, մարզվել մարզասրահում, բայց նախքան նման նվեր անելը, պետք է լավ մտածել: Մարզասրահ այցելության կտրոնը կարող է ձեր սիրելիի մոտ կասկածներ առաջացնել. գուցե ձեզ դուր չի՞ գալիս նրա արտաքինը:

m2

Ներքնազգեստը, իհարկե, ցանկալի նվեր է, սակայն ոչ Մարտի 8-ին: Ճաշ եփելու կաթսան միանշանակ երեւակայությունից եւ ռոմանտիզմից զուրկ տղամարդկանց համար է: Ի դեպ, երեւակայության մասին: Շատ տղամարդիկ նախընտրում են նվեր-քարտ նվիրել կանանց, որպեսզի զերծ մնան նվեր ընտրելու պարտականությունից: Սակայն բոլոր կանայք չէ, որ կուրախանան նման նվերից: Նրանք կարող են մտածել, որ դուք նրա համար նվեր ընտրելու ժամանակ, ցանկություն կամ պարզապես երեւակայություն չունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել