Ֆրանսիացի անվանի քարտեզագետ և հրատարակիչ Հանրի Շատելենը 1710-ական թթ. Ամստերդամում և Փարիզում տպագրել է տարբեր մասերից բաղկացած «Պատմական ատլաս» ֆրանսերեն աշխատությունը, որը փաստորեն այդ ժամանակաշրջանի աշխարհագրական և պատմական հանրագիտարան է հանդիսացել: Ներկայացնում ենք Հանրի Շատելենի այդ շարքից` «Հայաստանի և Վրաստանի գլխավոր քաղաքների նկարագրությունը» քարտեզ-պաստառը, տպագրված 1710 թ. Ամստերդամում:

Տարբեր հատվածներից բաղկացած և գունազարդված ամբողջական քարտեզ-պաստառում Հայաստանի մասով (արևմտյան նահանգներ) փաստացի նշված են Էրզրում, Կարս, Տրապիզոն, Թոկատ (Սեբաստիայի նահանգ) քաղաքները, իսկ Վրաստանի մասով` Թիֆլիս քաղաքը: Այդ քաղաքների վերաբերյալ ներկայացված են նաև բազմաբնույթ համառոտ տեղեկություններ: Ուշագրավ է, որ Էրզրումը նշված է որպես «Հայաստանի մայրաքաղաք», Կարսը՝ «Հայկական քաղաք Պարսկաստանի մոտ»: Պատկերված են նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչների հանդերձանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել